«Լիվերպուլի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Սթիվ Նիկոլը անհանգստություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի հավանական տրանսֆերի շուրջ «Լիվերպուլ»: Նիկոլը կարծում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերը ոչ համապատասխան ֆուտբոլիստների է թիմ հրավիրում.

- Մխիթարյանը իսկապես տաղանդավոր է, և նա բավականին շատ գոլեր է խփում: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Ռոջերսը թիմ է հրավիրում հարձակվողական ոճի կիսապաշտպանի: Դուք կարո՞ղ եք պատկերացնել Լուկասին, Ալենին, Կոուտինիոյին և Մխիթարյանին Սթոք Սիթիի դեմ արտագնա մրցավեճում, ես չեմ կարող պատկերացնել:

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել