
Էս ադրբեջանցիք խութ են:
էն ո՞վ էր գրել էր, որ իրենք գլխի հատուկ կառուցվածք ունեն (հա`ականջը կանչի Արկադի Վարդանյանի), ու ամեն ինչ չէ, որ կարող է այնտեղ «մուտք» գործել, մանավանդ` մտքի տեսքով:
Ես ազգայնական գաղափարների կրող չեմ: Ավելին` առանձնապես չեմ սիրում այդպիսի մտքերը: Իմ համար լիբերալ մարդ եմ:
Բայց կներեք էլի, Վանոյի ասած` երկու ոտանի կենդանու ո՞ր տեսակը պետք է լինես, որ օրը յոթ անգամ մարդուն, իմա` մեզ, իմա` Հայաստանին գազ առաջարկես, մանավանդ որ դրանից առաջ ամեն օր ասել ես` էնպես տիմ անել` թուրքաբար, որ Հայաստանը տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս թռնի, չլինի՝ իր մահով մեռնի:
Հիմա ամեն օր` գազ ունեմ, կառնե՞ս, Հայաստան ջան, յուզգյար ջան, ավելցուկ ունենք մեր թուրքաբարոներս գազի,.. ու ո՜նց են երազում, որ առնենք:
-Յոխ, յոլդաշ, օզըը՜մ չենք:
-Տո այ ով իմ յոլդաշ, հիշում եք` Բաքու-Ջեյհանի ժամանակ երկու գյուղ էինք ուզում` մեզ նավթամուղին միացնելու համար:
Չտվինք:
Աչքներդ էլ հանինք:
Հիմա ի՞նչ եք ընկել պեչենու բաղերը, տարածքներ ուզում:
Ուզեք` սրտներդ կամեցածի չափ:
Կտաա՜նք:
Երբ ճանաչեք Ղարաբաղի անկախությունը:
Դե գնացեք, մի լավ մտածեք, եկեք ու պատասխան տվեք, յոլդաշիկներ:
Գազդ ափսոս է, էդ վախտ էդ էլ կվերցնենք: