«Լեգելատա» իրավաբանական ընկերությունը USAID գրասենյակի ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (EDMC) նախագծի հետ համատեղ իրականացնելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն փոքր և միջին ձեռնարկությունների համար, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, դեղագործության և սննդի վերամշակման ոլորտներում գործող ընկերությունների` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանելու նպատակով: Ծրագրի հիմնական խնդիրն է իրավաբանական խորհրդակցության և աջակցության միջոցով ավելի դյուրին և պարզ դարձնել մաքսային գործընթացները՝ արտահանման և ներմուծման ոլորտում, որոնք կապահովեն վերը նշված իրավաբանական ընկերության պրոֆեսիոնալ և որակավորված մասնագետները: Նախագիծը գործելու է 2013թ.-ի մարտ-սեպտեմբեր ամիսներին անվճար հիմունքներով:
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել Legalata Law Firm:
Թումանյան 8, 216 սենյակ
Հեռ:+374 10 52 36 93
Էլ. փոստ՝ [email protected]
Վեբ Կայք՝ www.legelata.am



