Բոզին բոզ չեն ասի, էշին էլ էշ չեն ասի, քանի որ երկուսն էլ, բնությամբ օժտված, չպիտի զգաստանան եւ պիտի շարունակեն բոզությունն ու էշությունը: 

Երբ դեպքերի բերմամբ լավ մարդն է հանդիմանալի արարք գործում, նրան ներելուց առաջ արժի իր արածը իր աչքը կոխել, ամեն շանս կորած չի, որ խիղճը չարթնանա, եւ ինքն իրեն չհավաքի: 

Տգետին էլ մեղադրելն ու նրանից հաշիվ պահանջելն իմաստ չունի, քանի որ չի չափում իր գործածի հետեւանքները, որ ընդհանրապես անդարմանելի են: 

Հիմա Հայաստանի ղեկավար դարձած տգետ ռամիկները... Սրանք նման են 14 տարեկան մինչ այդ աշխարհից կտրված մի անդաստիարակ պատանու, որի բախտը բերում է, միանգամից ստացած ազատության շնորհիվ, հանկարծ պոռնո ֆիլմ տեսնել, որից էլ աչքը չի կշտանում, սերը վերջնականապես շփոթելով տեսածի հետ. նրա պարագան այլես անհուսալի է... 

Նույն բանը կատարվեց սովետի փլուզումից հետո... Դեռ երեկ պատի տակ շռող, աշխարհից, ազատությունից, կապիտալիզմից բեխաբար, չտես ու խումարբազ անդաստիարակ ռամիկների աչքը, պոռնո ֆիլմ հայտնաբերած պատանու նման, միանգամից շլացավ տեսածով, հատկապես երբ իրենց հնարավորություն էլ ՏՐՎԵՑ իրենց ապագա տերերի կողմից մի քանի անգամ իրենց թրիքոտ ոտքերով այստեղ-այնտեղ գնալ, մի խոսքով պոռնո ֆիլմի պրոդյուսերներին հանդիպել... 

Դրսում ձեռք բերած իրենց կապերով ու մակերեսային գիտելիքներով յուրայիններին տպավորելով, եթե չեղավ սրանց վախեցնելով, ճնշելով, կեղեքելով, գռփելով, նախ իրենց սեփական աչքը, քեֆը բավարարելը դարձավ երկիր ու ազգ «սիրելու», ղեկավարելու իրենց չափանիշը:

Հիմա սրանց ինչքան ուզում ես սեր կամ նույնիսկ տարրական խղճմտություն, կարեկցանք մարդկանց եւ բնության նկատմամբ բացատրի, ինչքան ուզում ես ասա, ոնց որ բոզին կամ էշին, «այսպես չի կարելի»... Երբեւիցե ազնվաբարո չեն եղել, որ հանկարծ խիղճը սկսի տանջել ու զգաստանան... Ուրիշների ստեղծածը քանդեն, ավերեն, նորը կառուցելու պատրվակով անհատակ գրպանները լցնեն, մի հատ հիմար բիձայի հորդորով 30 միլիոն դոլարից ավելի ծախսեն մայր եկեղեցի տնկելու համար, 170000 էլ անպետք զուգարանի վրա, իր ժամանակն անցած երգչուհի բերեն ահագին գումարներով եւ այլն, եւ այլն... երբ ժողովրդի կեսից ավելին չքավորության մեջ է տապակվում: Ու դեռ հավատացած են, որ աշխարհը իրենց մարդու տեղ է դնում... Հայի անունն էլ գետնով են տալիս... 

1989-94-ին այդ ոտները թրիքոտ ռամիկներին տեսա... Շունը կատու չի բերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել