Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացի երգչուհու իր կարիերայից այժմ զբաղվում է նաև իր` Anahit Simonyan Fashion-ով: Երգչուհին շատ է սիրում այդ աշխատանքը, դա նրա սիրելի զբաղմունքն է:

Ժամեր առաջ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ARMENIAN RETRO COLLECTION-ի նկարները, որոնցում մոդելները և Անահիտը, ով իր կազմվածքի գեղեցկությամբ չի զիջում մանեքենուհիներին, ցուցադրում են հավաքածուի տարրերը: Այս հավաքածուի իմաստը կայանում է նրանում, որ հագուստների վրա պատկերված են լեգենդար հայ արտիստների ռետրո լուսանկարները` Շառլ Ազնավուր, Ռոզի Արմեն, Նադեժդա Սարգսյան, Հարութ Փամբուկչյան, Արաքս Մանսուրյան, Լոլա Խոմյանց, Էլվինա Մակարյան, Սյուզան Մարգարյան:

ArmStar.am-ի հետ զրույցում Անահիտը նշեց. «Ես դեռ մանկուց եմ ունեցել fashion ստուդիա ունենալու գաղափարը»: Ապագայի հետ կապված ինչ պլանների մասին Անահիտն ասաց. «Պլաններս չեմ սիրում ժամանակից շուտ հրապարակել»:
Հավանաբար նա նախընտրում է դրանք կյանքի կոչելուց հետո նոր միայն բարձրաձայնել: Մեր այս վարկածը հաստատում է այն, որ Անահիտն ArmStar.am-ի հետ զրույցում իրեն բնութագրեց հետևյալ բառերով. «Ես նպտակասլաց եմ, հանդարտ և ծայրահեղական»:

Ինչ վերաբերում է նորաձևության ստուդիային, ապա Անահիտը լուսաբանեց, թե առհասարակ ինչ գործունեությամբ են զբաղվում. «Մեր fashion studio-ն զբաղվում է ամեն տեսակի աշխատանքներով հագուստի հետ կապված` սկսած ձևափոխություններից, վերջացրած երեկոյան գեղեցիկ և էքսկլյուզիվ զգեստներով: Աշխատում ենք թե կանանց և թե տղամարդկանց համար»,-ասաց դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը: ArmStar.am-ի այն հարցին, թե ինչ արժեն հավաքածուի շապիկները, Անահիտը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ մատչելի են և բոլորին հասանելի»:


Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=1548
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



