
Հենրի Ֆորդի հիվանդանոցի մասնագետներն անցկացրել են հետազոտություն՝ պարզելու համար իսկապե՞ս մարդուն անհրաժեշտ է ութ ժամից ոչ պակաս առողջ քուն:
Արդյունքում պարզվել է, որ իրոք ութ ժամ ձգվող քունն ունի շատ կարեւոր նշանակություն օրգանիզմի համար: Այն վերականգնում է Ձեր էներգիան ամբողջովին, լավացնում ինքնազգացողությունը: Ութժամյա քունը շատ լավ կանխարգելիչ է դիաբետի, ճարպակալման, ինչպես նաեւ ալկոհոլային հիվանդությունների ժամանակ: Մասնագետների կարծիքով՝ ամուր քնի ժամանակ կարգավորվում է հորմոնալ ֆոնը: Այնպես որ, ինչքան էլ աշխատանքն ու ծանրաբեռնվածությունը շատ լինի, աշխատեք քնել ութ ժամից ոչ պակաս:
Շողիկ Գալստյան
Նյութի աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/3724/inchu-e-petq-qnel-ut-zhamic-och-pakas#.UbbhI9UYnAE.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել