Տենց ազգովի գնում եք ռուսաստանները, եվրոպաները, ամերիկաները, Մոզամբիկ, որ ի՞նչ անեք... Տենց ազգովի մնացեք, ապրեք Հայաստանում, ազգովի մնացեք, ձեր երկիրը զարգացրեք, ուղեղներդ աշխատացրեք, տեսեք՝ ինչ կարաք անեք, մի թողեք՝ ձեր ռեսուրսները օգտագործեն, ուղեղներդ լվանան, իրանց նման մեկը դարձնեն, տենց մի արեք, որ վերջին տարբերակ ասեք՝ երկիրը երկիր չի, նենց արեք, որ երկիրը երկիր դառնա, տենց մի ասեք՝ բանակ չունենք, երբ որ զինվորներ ունենք դիրքերում (ուրիշների իրավունքները մի ոտնահարեք), տենց մի ասեք, որ մենք ազգային դիմագիծ չունենք, երբ որ մենք հերոսներ, մտավորականներ ունեցել ենք և ունենք..
հ.գ.
Մենք ոչ թե ցեղ ենք, այլ ազգ ենք, ազգային ինքնագիտակցություն ունենք (եթե չգիտեք, կարդացեք), ունենցածը գնահատեք, ունեցածը պահեք, նոր հետո ասեք՝ այ մարդ, ի՞նչ հայրենիք, գնամ խոպան,  աշխատեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել