Հերթական անգամ ականատես եղանք Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) մտքի գոհարներին: Բանից պարզվում է՝ պարոնը բիզնեսով չի զբաղվում և եթե իրականում այդպես է, ինչպե՞ս կբացատրեք Ձեր օլիգարխի տիտղոսը. սա մառազմատիկ բնույթ է կրում: Պարոնը հերքեց նաև այն լուրերը, որ ցանկացել է Փակ շուկայի տեղը կառուցել բազմաբնակարան շենք, ինչին ես չեմ հավատում: Չնայած նա սովոր է ամեն ինչ տակից անել ու միանգամից, որ ոչ ոք գլխի չընկնի, ու ինքը հասնի իր նպատակին, սակայն այս անգամ ինֆորմացիան դուրս է եկել «կլոր սեղանի» շրջանակներից, և դժվար թե այս անգամ Ալեքսանյանը կարողանա իրականացնել իր պլանները: Ինչ վերաբերում է «Կարֆուրի»՝ Հայաստան գալուն, չնայած այն հանգամանքին, որ պարոն Ալեքսանյանը հերքում է այն փաստը, որ դա հարված է սեփական բիզնեսին, իրականում, ըստ լոգիկայի, դա հենց այդպես էլ կա...
Ամենազավեշտալի պատասխանը լրագրողներին այն էր, որ Ալեքսանյանին հարցրին, թե «Վերջին 20 տարիների ընթացքում արդյո՞ք Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետն է» հետևեց անիմաստ պատասխանը Ալեքսանյանի կողմից` «Իհարկե լավագույնն է, որովհետև էկավ շուկաս քանդեց, 20 տարվա մեջ քանդող չէր եղել»...
Եվ այս մարդը կոչվում է ԱԺ պատգամավոր, այն էլ իշխող կուսակցությունը ներկայացնող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել