
Ինչպես հայտնում է BBC-ն, գերմանական բանկերից մեկի աշխատակիցը տրանզակցիա իրականացնելու ընթացքում քնել է ստեղնաշարի վրա և պատահմամբ բանկի հաճախորդներից մեկի հաշվին փոխանցել ոչ ավել, ոչ պակաս 222 միլիոն 222 հազար 222 եվրո:
Բանկի ադմինիստրացիան հեռացրել է այդ աշխատակցի անմիջական ղեկավարին, սակայն աշխատանքային հարցերով զբաղվող դատարանն անօրինական է որակել այդ որոշումը: Պարզվում է, որ այդ օրը նա ստուգել է ավելի քան 800 փաստաթուղթ և պարզապես չի նկատել սխալը: Իսկ պատժվե՞ց արդյոք փոխանցում կատարած աշխատակիցը` հայտնի չէ:
Ինչպես նշում է BBC-ն, սխալը շատ շուտ հայտնաբերվեց, և փոխանցումը կասեցվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել