Էս լրիվ Լիսկայի դեպքի մասին ա ասված... Մարզպետի պաշտոնից հեռացավ Լիսկան, ու հանկարծ ընդդիմություն, իշխանություն, մամուլ ու հասարակություն հիշեցին, որ Լիսկան վատն ա, Լիսկան քըխ ա, Լիսկան հանցագործ ա, Լիսկան թույն փողեր ունի, թույն ավտոներ, թույն առանձնատներ ունի, հազար ու մի օլիգարխիկ բիզնեսների տեր ա: Ու զավեշտալին էն ա, որ էս մասին իշխանություններն էլ են հիշել, արդեն իշխանական տելեներով ու կայքերով են սկսել Լիսային քլնգել... Բա հիմա ո՞նց չասես դրանց` բա ո՞ւր էիք առաջ, այ, երբ Լիսկան մարզպետ էր, երբ իր մարզում մաֆիա էր ձևավորել ու բեզպռեդել էր խաղում, երբ հասարակական վայրում գործարար կնոջ էր ծեծում, ինչը դուք խնամքով արդարացնում ու կոծկում էիք, երբ հազար ու մի անլվա փողեր էր լվանում, տակով անում, երբ մարդկանց էր ծեծում ու վախեցնում, գլխներին տալիս, ունեցվածքը խլում...(ըստ ձեր բացահայտումների): Թե՞ պետք էր անպայման Բուդաղյանների դեպքը լիներ, «Հարսնաքարի» նման շուխուր բարձրացանար, արյուն թափվեր, մարդ մեռներ, ինքն էլ ստիպված պաշտոնից հրաժարվեր, որ դուխով կպնեիք Լիսկայի անցյալից ու ներկայից ու սկսեիք կեխտերը ջրի երես հանել, դետեկտիվ-դետեկտիվ խաղալ ու «սկանդալային» փաստեր բացահայտեիք նրա գործունեությունից... Ու նենց չի, որ էս բացահայտումները սխալ են, որ էն, ինչ ասվում ու քննադատվում ա, իրականությանը չի համապատասպանում, չէ, շատ էլ ճիշտ են, ուղղակի էդ պետք էր ժամանակին անել ու կանխել, որ հերթական «Հարսնաքար» չգար գլխներիս, որ նոր ստիպված որոշ մարդկանց քթին կպներ, թե ինչ ասել է ունենալ Լիսկա մականունով մարզպետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել