
Սկսեմ սկզբից, իմ ընկերներից մեկը Վրաստանի քաղաքացի էր: Չգիտես ինչ սխմեց մտքին, որոշեց դառնալ ՀՀ քաղաքացի: Քիչ է՝ ինքը դարձավ ՀՀ քաղաքացի, հլը մի հատ էլ իր մեքենան որոշեց ՀՀ-ում գրանցել և ըստ ՀՀ Մաքսային օրենսգրքի 105 հոդվածի օգտվել սահմանված արտոնությունից, այն է՝ իր սեփականությունը հանդիսացող մեքենան առանց մաքսազերծման ներկրել: Շատ երկար բարակ զայլա չտանելու համար ասեմ, որ մեր սիրելի պասպոռտ սեղանի ջանքերի շնորհիվ այսօր խնդիր առաջացավ գնալ մաքսատուն և ժամանակավոր ներկրում ձևակերպել: Ու այստեղ սկսվեց ամենահետաքրքիրը.... Ասեմ, որ ժամանակավոր ներկրման գործընթացը ոչնչով չէր տարբերվում մաքսազերծման գործընթացից: Նախ` առաջին կես ժամ 40 րոպեում մեզ ուղարկում էին մի բազմազբաղ չինովնիկի մոտից մյուսի մոտ, որոնք այնքան զբաղված էին, որ անգամ ժամանակ չունեին մեր հարցերին պատասխանելու: Հետո վերջապես սկսվեցին ստուգումները, այն, որ CO2-ի արտանետումները ստուգողը անգամ գաղափար չուներ` ինչ է ստուգում, դա հլը հեչ, «ապեր, 2000 տուր, գնա»-ով պ8ծանք: Հետո եկավ բրոքեր կոչվածների հերթը, որոնց անելիքի էությունը մեզ այդպես էլ անհայտ մնաc, սակայն մի կլորիկ գումար մեզանից պոկեցին (և հետաքրքիրը այն է, որ նույն կլորիկ գումարը մի քանի օրից նորից պետք է վճարենք, վերջնական ներկրումը գրանցելու համար): Միևնույն ժամանակ անգամ այդ կլորիկ գումարի դիմաց նրանք չէին կարողացել իրենց գործը ճիշտ անել, այնպես որ մենք նրանց հետ դեռ շատ անգամներ հանդիպեցինք:
Ու այս ամենի մեջ ամենավատը մարդկային վերաբերմունքի բացակայությունն էր, երբ մարդուն ասում ես՝ բարև ձեզ, իսկ լսում ես եսասիրահարված մի եզի нечленораздельный «ըըըըըըըը, ի՞նչ կա, ապե» արտահայտությունը:
Եվ ևս մի բան նկատեցի, մաքսատնից դուրս գալացողները միայն մի ցանկություն ունեին՝ վաճառել մեքենան ու գնալ, փախչել Հայաստանից:
Ամոթ է, ոչ հարգարժան մաքսային աշխատողներ, ոչ ու բարով մեր երկրի ներկայացուցիչներն եք...