
90-ականների սեքս սիմվոլ համարվող երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր նշում է իր ծննդյան 38 ամյակը: ArmStar.am-ը զրուցեց երգչուհու հետ` հղելով իր շնորհավորանքները: «Երեկ երգում էի Հաղթանակ զբոսայգում, որտեղ ես նաև աշխատում եմ, իսկ ովքեր սխալմամբ գիտեին, որ երեկ է իմ ծննդյան օրը, նվերներով էին եկել»,-պատմում է երգչուհին: Իսկ երեկոյան, երբ վերադարձել է տուն, որդու և մայրիկի հետ փչել են տորթի մոմերը: Այս օրն անցկացնելու է իր աշխատանքային ընկերների հետ, որտեղ էլ ներկա կլինի նաև Լիլիթի որդին:
Լիլիթի համար ամենաթանկ շնորհավորանքը որդունն էր, ով յուրաքնաչյուր տարի տատիկի հետ ծաղիկներ է նվիրում երգչուհի մայրիկին: Չնայած որդին ծաղիկներ է նվիրում մայրիկին, սակայն Լիլիթն ավելի շատ գերադասում է օծանելիք ստանալ:
Ինչպես Լիլիթն է հիշում, մինչև 9 տարեկան նրա բոլոր ծննդյան օրերը հիշվող են եղել. «Հայրիկիս մահից հետո շատ բան փոխվեց, չնայած որ մայրս ամեն ինչ արել է, որ ես ոչնչի կարիք չզգամ: Իսկ 13 տարեկանում, երբ կար եղբորս ստեղծած խումբը, որտեղ ես երգում էի, այդ ժամանակ եղբայրս ինձ նվիրեց բաբինա մագնիտաֆոն: Այդ շրջանում դա շատ դժվար ճարվող բան էր, և պատկերացրեք իմ ուրախությունը, երբ ես նվեր ստացա»:
Հիշելով անցած ծննդյան օրերը՝ երգչուհին մտաբերեց. «Այնպես էր ստացվել, որ իմ վերջին զանգը համընկել էր ծննդյանս օրվա հետ, և պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կրկնակի տոն էր դա ինձ համար: 2002 թվականի իմ ծննդյան օրը Ամերիկայում էի, և կազմակերպիչները ծննդյանս առթիվ ինձ անակնկալներ էին մատուցել, գնել էին սպիտակ ոսկուց շատ գեղեցիկ մատանի, այն կոչվում էր Եկատերինա: Ամենրիկաբնակ իմ ընկերներն այդ օրն ինձ համար տոն կազմակերպեցին, հիշում եմ՝ երբ ռեստորան մտա, լույսերը անջատվեցին, և երբ հասա մեծ սրահ, վարագույրից այն կողմ իմ ընկերներն էին»:
Շարունակությունը՝ այստեղ