
Մենք արդեն մեր ընթերցողներին տեղեկացրինք, որ հեռուստահաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանի սիրտն այլևս զբաղված է: Թեև հեռուստահաղորդավար ռեփերը չի պատասխանում հեռախոսազանգերին ու որևէ մեկնաբանություն չի տալիս իր և ներկայիս ընկերուհու` նկարչուհի Գոհար Պարույրյանի հարաբերությունների մասին, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց գտնել ու կապ հաստատել Գոհարի հետ: Նկարչուհի` բեմանկարչուհի Գոհարը esyes.am-ին ասաց, որ Ֆելիքսի հետ ոչ թե մայիսի 4-ից, այլ շատ ավելի վաղուց են ընկերություն անում` չցանկանալով, սակայն, հստակ ժամկետ նշել: Մեր տեղեկություններով` զույգը հանդիպում է արդեն մոտ հինգ ամիս:
Նշենք, որ երբ զանգահարեցինք Գոհարին, նա այդ ժամանակ էլ Ֆելիքսի հետ էր և խոստովանեց, որ Ֆելիքսն արգելում է որևէ մեկնաբանություն տալ: «Մենք վաղուց պայմանավորվել ենք, որ չենք խոսելու անձնականի մասին»,- ասաց Գոհարը:
Իսկ երբ փորձեցինք ճշտել` արդյոք առաջիկայում ծրագրում են ամուսնություն կամ նշանադրություն, Գոհարը սիրալիր պատասխանեց. «Այդ հարցերով զանգեք Ֆելիքսին, էլի»:
Հիշեցնենք, որ Դելոյի` երեկ կայացած հարսանիքին զույգը քավորն ու քավորկինն էր: Մեր ունեցած տեղեկություններով` հնարավոր է սեպտեմբերին Ֆելիքսն ու Գոհարը օրինականացնեն իրենց հարաբերությունները: