Արդեն որոշակի ժամանակաշրջան, ինչ-որ մեկի ցուցումով, շրջանառության մեջ է դրվել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի իբր պաշտոնանկության հարցը... Պաշտոնական որոշում և վճիռ չկա՝ ազատվելու ամենաերիտասարդ մարզպետից, մինչդեռ ոմանք արդեն քարոզչություն են սկսել՝ հավանաբար կամենալով ցանկալին իբրև իրականություն ներկայացնել... Ոմանց մոտ այն պատկերացումն է, թե իշխանավորի լավը չկա, թե բոլոր մարզպետերն էլ լիսկաներ ու լոնդիկներ կամ կովալներ են... Բայց նման կերպ մտածողների «բախտը չի բերել». Արթուր Նալբանդյանը ոչ Լոնդիկ է, ոչ Լիսկա և ոչ էլ Կովալ... Նա Արթուր Նալբանդյանն է, և իմ՝ մտավորականիս դիտարկմամբ, հսկայական աշխատանքներ է կատարում Լոռու մարզում... Իսկ եթե լոռեցիները ՀՀ նախագահի ընտրություններում քվեարկել են ընդդեմ իշխանությունների, այդ մասին պետք է մտածեն նրանք, ովքեր չեն կարողանում համաչափորեն զարգացնել երկիրը... Կեղծ լուրեր տարածողներին պարզապես պիտի խնդրեմ՝ հավասարության նշաններ չդնել բոլոր մարզպետերի միջև, այլ գնալ Լոռի ու ծանոթանալ Արթուր Նալբանդյանի գործունեությանը... Իսկ Լոռու մարզպետի աթոռին աչք դրածներին էլ պիտի խնդրեմ՝ իրենց ֆինանսական միջոցները չծախսել մի քանի ծախու լրագրողների վրա, որոնք հանձնակատարորեն կեղծ լուրեր են տարածում: Եթե վաղը ինչ-որ մեկն այդ լրագրողներին ավելի շատ փող տա, հենց նույն պատվիրատուների դեմ կգրեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել