
ArmStar.am-ն ամփոփում է Ֆեյսբուքի աստղային էջերի այս շաբաթվա ակտիվությունը:
ArmStar.am-ն ամփոփում է Ֆեյսբուքի «աստղային» էջերի այս շաբաթվա ակտիվությունը: Հայաստան-Մալթա ֆուտբոլային հանդիպման արդյունքից դժգոհ է իրեն հարգող յուրաքանչյուր ֆուտբոլասեր, իսկ սցենարիստ, հաղորդավար Արմեն Թադևոսյանը առիթը բաց չի թողել կատակելու այդ թեմայով.
2073 թվական, 60 տարի անց: Տարեց, հոգնած, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամլո ասուլիսի ժամանակ:
- Ես չեմ տա հրաժարական: Իմ կարծիքով, անլուրջ ա ամեն տարի հրաժարական տալ ու մերժում ստանալ:))))))))))))))))
Երգչուհի Սոնան գտել է նիհարելու իր տարբեկակը, որի մասին որոշել է կիսվել Ֆեյսբուքում. «Вот так мы худеем» ))))
Երգչուհիներ Սիլվա Հակոբյանը և Լեյլա Սարիբեկյանը միասին «Համահայկական առավոտ» հաղորդաշարի հյուրն են. «Այսօր «Համահայկական առավոտ» հաղորդաշարի հյուրն ենք ես ու Լեյլա Սարիբեկյանը: Դիտեք մեզ րոպեներ անց USAremnia tv-ի եթերում»:
Դերասանուհի Լիլի Էլբակյանը վիրտուալ ընկերների հետ կիսվել է իր երազանքով. «Հիմա մի երազանք ունեմ՝ մյուս ամսվա մեջ գնալ մի որևէ երկիր և նայել տասը լավ ներկայացում»:
«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցները հունիսի 8-ին համերգ էին ունենալու Վանաձորում: Նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը տեղադրել է հետևյալ լուսանկարը` նշելով բոլոր մասնակիցներին:
Դերասան Անդրանիկ Հարությունյանը, նայելով «Կարգին սերիալի» հերթական սերիան, գրում է. «Ժողովուրդ, ես լուրջ հուզվել եմ» (((((
«Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարներից Արևիկ Ուդումյանին մտահոգել է այն փաստը, որ ինքն ու Սուրեն Փահլևանյանը կարող են նյարդայնացնել մարդկանց. «Շատ հաճախ առավոտյան երևի մեզ տեսնում եք: Հուսով եմ՝ ձեզ չենք նյարդայնացնում: Բարի լույս»:
«Շատ շուտով» գրել է երգչուհի Լիլուն և տեղադրել մի քանի լուսանկար. (հեղ. Մեզ մոտ «Շուտով» բառը կապված է նոր տեսահոլովակի հետ, այնպես որ սպասենք «Շուտովին»):
Շարունակությունը՝ այստեղ