«Ինչ ցանես, այն էլ կհնձես» ժողովրդական ասացվածքը ամենայն ճշգրտությամբ արտացոլում է մեր այսօրվա քաղաքական իրականությունը: «Ցանքը» եղել է դեռևս սկսած 90-ականներից, երբ այսօրվա պատուհասներից ազատվելու փոխարեն բուծում էին նրանց` աչք փակելով տարատեսակ դատապարտելի արարքների վրա: Արդյունքում կրողն ու ականատեսն ենք վերջին շրջանում ակտուալ բնույթ ստացած «գաղջ» մթնոլորտի: Օրինակ՝ ինչի՞ պիտի նախագահի պրատակոլի պետին դաժան ծեծի ենթարկած Գագիկ Բեգլարյանն այսօր կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնում լինի, ինչի՞ պիտի եվրոպացի հյուրերի ներկայությամբ կնոջը «չափալախած» Լիսկան շարունակեր մնալ մարզպետ, նույնն է ասել, թե «Սյունիքի ֆեոդալը», այդ կերպ հզորացնելով իր լկտի արարքները բազմապատկելու շարքը, վերջում էլ դե բնականաբար սպանությամբ վերջացներ: Թոխմախցի Մհեր պատգամավորը շատ վերջերս լրագրողի ծնոտը վրայից պոկում էր, ու նա այսօր էլ դեռ պատգամավոր է... Սրանց թիվը բավականին մեծ է: Ինչո՞ւ: Ըստ էության, սա վկայում է պատեհ պահին իրենց արդարացի պատասխան չստանալու հանգամանքի մասին, որն ամրապնդում է անպատժելիության մթնոլորտը: 

Հ.Գ. Բայց նաև չպետք է անտեսել նմանատիպ վարքագիծը մեղմող կամ կանխող գործընթացները, որոնք չեն նկատվել հատկապես առաջին և երկրորդ նախագահների նախագահման շրջանում: Հուսանք՝ շարունակական բնույթ կկրի այս ընթացքը, ինչու չէ նաև` ավելի կխստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել