Վտանգավոր խաղերից էի երեկ խոսում, ասում եմ՝ կյանքն ասես կազինո լինի ու կրքով խաղում ենք, խաղում՝ «Ով ինչքան երկար կդիմանա աթոռին», «Ով ինչքան երկար կդիմանա Հայաստանում», «Ով ինչքան երկար կդիմանա գործարար դաշտում», հա սա էլ չմոռանանք՝ «Ով ինչքան երկար կդիմանա ընդդիմադիր դաշտում», «Ով ինչքան երկար «հայտնի» կմնա», «Ով ինչքան երկար կդիմանա Ֆեյսբուքում» և հակառակն էլ է ճիշտ, «Ով ինչքան երկար կդիմանա առանց Ֆեյսբուք» և վերջապես «Ով ինչքան երկար կդիմանա առանց սիրո կամ սիրաբանության, առանց իսկական բարեկամության», օհ….շունչս կտրվեց… Խաղ է, խաղում ենք էլի ու պարտվում, որպես կանոն, ամեն դեպքում՝ պարտվում… Չնայած որ խաղի բուն պրոցեսը կարծես թե հաճույք է պատճառում, զբաղեցնող է, համենայն դեպս, գոնե չես ձանձրանում… Իսկ հետո՞..., հետո՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել