Տղաս իր ընկերոջ հետ լողի է գնում:
Երեկ երկուսն էլ լացել են պարապունքի ժամանակ:
Տղայիս ընկերը ասել է, թե մրսում է ու փորն է ցավում: Մարզիչը գոռգոռալով ջուրն է մտցրել երեխային:

Սա սկսել է լացելով լողալ: Վախից:
Տղաս ազդված ու գուցե վախեցած էդ գոռգոռոցից, սկսում է լացել: Մարզիչը մոտենում է ու ասում` քցվի ջուրը: Տղաս էլ ասում է` Արամը լողա, անցնի, որ չկպնեմ իրեն: Միանգամից հրում է ու գցում ջուրը: Էս երեխեքը լացելով շարունակում են լողալ:
Ընթացքում օգտագործում է` հո դեբիլ չես, այ էսինչ...այ էնինչ....
Ինչպես միշտ ես աշխատանքի վայրից զանգում եմ տղայիս, որ իմանամ, թե ինչ նոր բան է սովորել: Կակազում է, լացում ու ասում` ընկեր էսինչը հարբած էր պարապմունքի ժամանակ: Ասում եմ՝ ի՞նչ գիտես: Ասում ա՝ գժի պես գոռգոռում էր, ու երեսը կարմրած էր:
Ժովովուրդ, սա նորմա՞լ ա:
Իմ շրջապատում ասում են, որ նորմալ ա` մի խառնվի:
Ես միայն էն եմ պարզել, որ հարբած չէր:
Երեխուս հետ խոսելուց հետո գնացի լողավազան, որ պարզեմ էս ամենը: Տեսա՝ հարբած չի ու ուղղակի հարցրեցի, թե ո՞նց ա տղաս պարապում: Ասաց՝ շատ լավ, որ շատ գոհ է: Բայց զարմացա, որ չասաց, թե լացել է, վատ է զգացել: Մտածեցի` երեխաս է խաբում, որ չգնա պարապմունքի: Ու խաղաղված եկա տուն`պարզելու էս ամենը:
Եկա ու կարկամեցի: Իրոք կակազում էր ու աչքերը արագ թարթում: Էդ թարթելը առաջ ուներ ու անցել էր կարծես:
Եվ հիմա նորից սկսվեց:
Ես ինչ եմ էսպես մանրամասն պատմում: Որովհետև էս դեպքը եզակի չի: Համատարած է: Էսօրվա մարզչի համար նորմա է հայհոյախառը դաստիարակելը երեխեքին:
Էն ընկերն էլ մի ամբողջ օր լռել է ու էսօր առավոտ լացելով պատմել ու ասել, որ էլ չի գնալու պարապմունքի, որովհետև վախենում է մարզչից: Դե ասեք, սա նորմա՞լ է:
Գրում եմ, որ հանգստանան, բայց չի ստացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել