
Շատերը կարող են համաձայն չլինեն իմ ասածների հետ, սակայն ես այսօր ձեզ կպատմեմ մի քանի դեպքեր:
Բոլորս գիտենք Iphone 3G,4,4s 5, հեռախոսների մասին: Եկեք փորձենք 2 կամ 3 տարեկան երեխային ցույց տալ, թե ինչպես պետք է օգտվի Iphone հեռախոսից, կտեսնենք, որ նրանք մեզանից ավելի շուտ են ընկալում այդ ամենը:
Ես զարմանում եմ, թե ինչպես են ծնողները իրենց երեխաներին թույլ տալիս զոմբիացված ժամերով նստել համակարգչի առջև, չէ՞ որ դա ազդում է երեխայի տեսողության, հոգեբանության վրա:
Համացանցում կան այնպիսի խաղեր, որոնք կարող են ազդել երեխայի վրա հասունացման շրջանում:
Կամ ուզում եմ անդրադառնալ այն փաստին, թե ինչպես են մեծերը թույլ տալիս երեխաներին ժամերով նստել հեռուստացույցի դիմաց և դիտել մուլտֆիլմեր, կարծես թե նրանց համար այս աշխարհում չկան այլ հետաքրքիր զբաղմունքներ:
Նաև լսել եմ մի դեպք, որը իրական է: Նոր տարվա գիշերը ծնողները իրենց փոքրիկ տղաներին նվիրում են իրենց սիրելի մուլտ հերոսի Spider Men-ի հագուստը, նրանք, մտածելով, որ կարող են Spider Men-ի նման բարձրանալ շենքերի վրա, թռել են լուսամուտից:
Այս իմ թվարկածներից բացի երկրի վրա գոյություն ունեն ավելի հետաքրքիր զբաղմունքներ, որոնք ավելի լավ են անդրադառնում երեխաների զարգացման վրա: Օրինակ` գիրք կարդալը, սպորտով զբաղվելը և այլ զբաղմունքներ: