Ժողովուրդ, իսկ դուք գիտե՞ք, թե ուր անհետացան բյուզանդացիները:
Ի դեպ, որպես պատմաբան, հուշեմ, որ օսմանցի ինքնավերանվանված օղուզական թյուրք-սելջուկները նրանց ցեղասպանության չեն ենթարկել:
Ուղղակի ... ուղղակի բյուզանդական հասարակ ժողովուրդը, զզվելով իրենց կեղեքող իշխանների, եկեղեցու հոգևորականների, պալատականների սանձարձակությունից, կեղեքումներից ու այլանդակություններից, ցնծությամբ էր դիմավորում առաջացող ոչ մեծաքանակ թյուրքական զորախմբերին, դիտելով նրանց որպես իրենց ազատարարների, համարյա թե կամավոր, ամեն դեպքում՝ թյուրքերի ոչ մեծ ջանքերի արդյունքում, ընդունում են իսլամ ու դարձան օսմանցիներ (1923-ից՝ թուրքեր): Բյուզանդիայից մնում է միայն Կոստանդնուպոլիսը՝ իր մի փոքր շրջակայքով: Դա էլ 1453 թվին վերջնական կործանվում է՝ դառնալով այսօրվա Ստամբուլը:
Բա դուք գիտե՞ք՝ որտեղի՞ց հայտնվեցին հունա-հայկական արտաքինով այս եվրոպոիդ թուրքերը: Նրանք սկզբում ունեին նույն արտաքինը, ինչ այսօր ունեն իրենց ցեղի կեսը, որոնք մնացին իրենց բնօրրանում: Դրանք այսօրվա Չինաստանի հյուսիս - արևմուտքում բնակվող ույգուրներն են: 
Մենակ քրիստոնյաներից տարված ու ենիչերի դարձված զինվորներով ու հարեմներով թուրքերն իրենց ողջ ազգը չէին կարող այդքան անճանաչելիորեն կերպափոխել (ենիչերիներից շատերը, հանուն Օսմանյան կայսրության հզորացման, զոհվում էին, ու շատ քչերն էին 25 տարի ծառայելուց հետո աշխարհիկ կյանքի անցնում):
Հիմա այս պատմությունը որ կարդացիք, ձեզ մոտ դեժավյու չառաջացա՞վ, ինչ-որ ծանոթ իրավիճակ չի՞ ...
Հ.Գ. Ասածս ի՞նչ է. ժողովրդին պետք չի այդքան ճզմել, կեղեքել ու արհամարհել, «հարգելիներս», ժողովուրդը որն անճար է դառնում ու իր պետության հանդեպ ատելությամբ է լցվում, հաստատ դա լավ բանով չի վերջանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել