Չգիտեմ, թե որքանով ա ճիշտ զուտ ԽՈՍՔԻ ազատության առաջընթացով` առաջընթաց արձանագրել պետության համար, բայց վստահ կարամ ասեմ, որ ներկայիս խոսքի ազատությունը բացարձակապես «առերևույթ» ա: Ներկայիս Հայաստանի խոսքի ազատությունը ընդամենը ԽՈՍՔԻ ա, իսկ ո՞ւմ ա պետք ԽՈՍՔԸ, եթե դա ԳՈՐԾ չի:  
Էս տրամաբանությամբ ժողովրդի խոսքի ազատությունը լիովին համահունչ ա իշխանական ռեժիմի խոսքի ազատության հետ: Իշխանությունները օր ու գիշեր խոստումներ են տալիս ժողովրդին, բարեփոխումներից են խոսում, օրինականությունից են խոսում, բայց ոչ մի գործնական քայլ չեն անում այդ խոստումները իրականացնելու համար, իսկ ժողովուրդը օր ու գիշեր բողոքում ա իշխանություններից, մեղադրում ա տարբեր անօրինական գործունեությունների մեջ, բայց ոչ մի գործնական քայլ չի կատարում իր այդ ասածներին տեր կանգնելու համար:
Իշխանությունները իմիտացիոն սկզբունքներով անում են ամեն ինչ ներկայիս ռեժիմը պահպանելու համար: Նրանք շատ լավ հասկացել են, որ խոսքի ազատությունը ինքնին գրեթե ոչինչ ա: Եթե իշխանությունները լրջորեն վախենային խոսքի ազատությունից, ապա ոչ մի խոսքի ազատություն էլ չէր լինի: Նրանք լրիվ ուրիշ բաներից են վախենում, ու ինչից որ վախենում են` հենց էդ սպառնալիքների չեզոքացման վրա էլ աշխատում են: Թե չէ ուզում եք օր ու գիշեր գոռացեք «Սերժիկ՝ մարդասպան», «պատասխան եք տալու» և այլն, և այլն... Ի՞նչ ա դրանից փոխվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել