
Ուրեմն, մինչև համացանցը չանջատվի, մենք հեղափոխության մասին կարող ենք մոռանալ... Մի նորմալ ինֆորմացիայի դիմաց 200 հատ շեղող, ապակողմնորոշող, անպետք, պրովոկացիոն, պառակտող, անիմաստ ու սուտ ինֆորմացիա է հրապարակվում, իսկը մեր ակցիաների նման 25 նորմալ պայքարող մարդ, 50 չեկիստ, 100 լրագրող ու 2000 ոստիկան... Ամենասարսափելին էդ մերթ ընդ մերթ արդեն 100% ապացուցված չեկիստ «ընդդիմադիրների» հին «հերոսություններից» մեկի տարածումն է, որ մթոմ թե դրանք դեռ պայքարում են: Պատճառը, որ եթե հանկարծ էլի մի շարժում լինի, էդ պատրաստի «քանդողները» թղթերն առնեն ու գան հարթակից ամպագոռգոռ ճառեր ասեն: Ամենալավը գյուղացիներն են անում (տրուբեն առ, քցի ձորը), դե թող էդ քաղաքի խելոքները իրենց ճառերով հաշտություն կնքեն: Փրկեք մեզ, սիրելի գյուղացիներ, դուք ինտերնետ չունեք, մեր հույսը դուք եք...