
Սկսնակ մի գրող գալիս է Լեւ Տոլստոյի մոտ ու բողոքում, թե «1000 անգամ գնացել եմ հանդեսների խմբագիրների մոտ՝ չեն ընդունում ու չեն ընդունում, որովհետեւ սկսնակ եմ»: Տոլստոյը վերցնում է իր հայտնի ստեղծագործություններից մեկը, որն այն ժամանակ դեռ չէր տպագրվել, ու գնում մի խմբագրի մոտ, որն իրեն չէր ճանաչում, ու ներկայանում որպես սկսնակ գրող... Խմբագիրը կարդում է Տոլստոյի ստեղծագործությունն ու ասում՝ «Ախր նոր եք մտնում գրականություն, հմտություններ չունեք, լրիվ անմշակ ու հում է ձեր ստեղծագործությունը, դեռ շատ ու շատ պիտի աշխատեք դրա վրա, միգուցե ընդհանրապես ուրիշ մասնագիտություն ընտրեք՝ գրելը ամեն մարդու բան չէ»... Հետո հարցնում է՝ «Իսկ դուք երբեւէ որեւէ բան տպագրե՞լ եք»... Տոլստոյն էլ պատասխանում է՝ հա, մի քանի բան ունեմ տպագրված՝ «Պատերազմ եւ խաղաղություն», «Աննա Կարենինա»... Այնպես որ՝ հեչ չվախենաք, սկսնակներ...