Ստամբուլի իշխանությունները հրաժարվեցին Գեզի այգում առևտրի կենտրոնի շինարարության նախագծիցՍտամբուլի կենտրոնական Գեզի այգու տարածքի մի հատվածը չի սեփականաշնորհվելու, և այնտեղ չեն իրականացվելու առևտրի կենտրոնի շինարարական աշխատանքներ: Ինչպես հաղորդում են այդ մասին թուրքական ԶԼՄ-ները, նման որոշում են կայացրել Ստամբուլի իշխանությունները:

Հունիսի 8-ին Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը հանդիպումներ է ունեցել ցույցերի ու բողոքի ակցիայի առաջնորդների հետ, ովքեր հիշեցնենք, որ փողոցներ էին դուրս եկել այն բանից հետո, երբ քաղաքապետարանը որոշում էր կայացրել քանդել Գեզի այգու մի հատվածն ու տրամադրել առևտրի կենտրոնի ու մի քանի հարակից շինությունների շինարարության համար: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետը վստահեցրել է, որ շինարարական աշխատանքներ տեղի չեն ունենա: Միաժամանակ մատնանշվել է, որ ամենայն հավանականությամբ 1940 թվականին քանդված զորամասերի փոխարեն, որոնք նույնպես գտնվել են Գեզի այգու տարածքում, կկառուցվի թանգարան ու ցուցասրահ: Թոփբաշն ընդգծել է, որ այս տարբերակին կողմ է արտահայտվում նաև հենց վարչապետ Էրդողանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել