Ինձ թվում է, արվեստագետը պիտի ձգտի արտագաղթի Հայաստանից, ու ընդ որում՝ եթե ստանա առաջարկ Դուբայից՝ 10 000 դոլարով ու Իտալիայից՝ 2 հազարով, պիտի ընտրի Իտալիան, փողին զոհ չգնալով: Ավելին, եթե արվեստագետին Հայաստանում առաջարկեն 10 000 դոլար ու Իտալիայում՝ 2 000, մարդ պիտի գնա Իտալիա: Ջութակահարը պիտի երազի, դիցուք, դիենայի ֆիլհարմոնիկի, նկարիչը՝ Իտալիայում ապրելու ու ամեն օր այդ ժառանգությունը տեսնելու, ռեժիսորը՝ Ֆրանսիայում աշխատելու մասին, բալետ պարողը՝ մոսկավյան Большой театр-ի մասին: Ուրիշ չի լինում, համաշխարհային մշակույթի սիրտը բաբախել, բաբախում ու բաբախելու է Հայաստանից դուրս: Էնպես որ, ամեն անգամ, երբ Հայաստանից Եվրոպա արվեստի հետ առնչվող մարդ է հեռանում, ես ուրախանում եմ, որովհետև համ իրան ա օգուտ, համ ազգին, համ էլ մարդկությանը: Արտագաղթի այլ դեպքերին դա չի վերաբերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել