«Մարիոթ» հյուրանոցի սրճարանում նախօրեին Սյունիքի մարզպետին իր զորակցությունը հայտնելու շտապած Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից «Հրապարակ»-ի լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ են խոսել, և ինչ հոգեվիճակում էր Սուրիկ Խաչատրյանը: «Քու ի՞նչ գործ ինչ ենք խոսացել»,- բորբոքվել է Կոտայքի մարզպետը, ապա, հանդարտվելով, ասել է. «Ոչինչ էլ չենք խոսել, լուռ նստել ու նայել ենք իրար»:

Չե՞ք վախենում, որ շուտով կդառնաք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բախտակիցը, քանզի խոսվում է, որ նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով սկսված պաշտոնանկությունների երկրորդ էտապն է սկսվում: «Եթե ուզում ես՝ ես երկուշաբթի դիմում կգրեմ, դուրս կգամ, եթե մարդ ունես, որի աչքն իմ տեղին է»,- հերոսաբար հոխորտացել է Կովալենկո Շահգալդյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել