![](/static/news/b/2013/06/59000.jpg)
![]() |
Հոգեբանական գիտ.թեկնածու,դոցնետ |
Ես ինքս ֆուտբոլը սիրում եմ,որովհետև այնտեղ լավագույնս երևում է սպորտային,ավելի ստույգ, ֆուտբոլային մտածողությունը,ձեռագիրը:Այն ինչ տեսանք երեկ`ամսի 7-ին,ոչ միայն բացակայում էին խաղային նոր մտահղացումներ թիմի գործողություններում,այլև պարզորոշ էր մարզչի տեսական,տակտիկական մտածողության սահմանափակությունը:Բանը վերջնական արդյունքի մեջ չէ,որը նույնպես շատ կարևոր է,որովհետև գոլը ինքը նաև փոխում է ողջ թիմի հոգեբանությունը,տալիս է թիմին ինքնավստահություն,գործողություններին հաղորդում է հստակություն և այլն:Եթե լինենք ավելի ուշադիր ողջ խաղային պատկերը վերլուծելու համար,ապա անզեն աչքով երևում էր,որ հակառակորդ թիմը կանխավ կարողանում էր <<կարդալ>> մեր տղաների գործողությունները և հետևաբար հեշտությամբ բոլոր գրոհները կասեցնում էին:Իհարկե այդ գործողությունների ետևում կանգնած էր ողջ թիմային մտածողությունը,բայց դա բավարար չէր անսպասելի նոր գործողություններ կատարելու համար`հակառակորդին անակնկալի բերելու նպատակով:Դա այն էր,որ մտածողության բոլոր հատկանիշները ասես դրված էին մակերեսի վրա և ստանդարտ բնույթ էին կրում:Մտածողության այդպիսի կլիշեները ըմբռնելի և պարզունակ են ոչ միայն սպորտի ներկայացուցինչների համար`ֆուտբոլիստների,մեկնաբանների,այլև ոչ մասնագետների, շարքային ֆուտբոլասերի,հանդիսատեսի համար:Նորի գաղափարը`անսպասելի հնարամիտ ուղիներ որոնելու,դրանք գործի դնելու միտումը իսպառ բացակայում էր մեր տղաների խաղում:Ճիշտ է,ֆուտբոլ խաղում են միջին որակավորման ֆուտբոլիստները,բարձր մակարդակ ապահովողները,բայց ոչ ոք ապահովագրված չէ պարտությունից,ի վերջո Բրազիլիայի,Իտալիայի,Հոլանդիայի նման թիմերն էլ են պարտվում,սակայն այստեղ մենք նկատում ենք պարտվելու տարբեր եղանակներ:Լավ,որակյալ ֆուտբոլ խաղալով էլ կարելի է պարտվել,նաև մակարդակով ավելի ցածր թիմերին`ցուցադրելով ավելի բարձր ֆուտբոլային մտածողություն և կայուն ստեղծագործական վերաբերմունք`կոնկրետ տվյալ խաղի նկատմամբ:Միայն այս դեպքում մենք կարող ենք ապահովագրել հետագա ֆուտբոլային զարգացումը:Ահա սա է հիմնական մտահոգությունը մեր ֆուտբոլի ճակատագրի հանդեպ: