Slaq.am-ը գրում է.

Այսօր «Իրավունք» թերթն իր հոդվածներից մեկում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը մինչև կրակոցները ներկա է եղել «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպին և փորձել հանդարտեցնել կողմերին:

 Slaq.am-ի թղթակիցը կապ է հաստատել Էդուարդ Բաբայանի հետ՝ ճշտելու, թե արդյոք թերթում տեղ գտած տեղեկությունը համապատախանում է իրականությանը: Էդուարդ Բաբայանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հրապարակումը բացարձակ սուտ է և որևէ առնչություն չունի իրականության հետ: Բաբայանը հայտնեց, որ ինքն ընդհանրապես դեպքի վայրում չի եղել, և որ թերթում տեղ գտած տեղեկությունն ընդամենը կեղծիք է. «Միջադեպի առնչությամբ այժմ ընթանում է քննություն, և երբ ապացուցվի, որ այդ ամենն ապատեղեկատվություն է, ապա իմ անվան հետ կապված կեղծ լուրեր տարածողները ստիպված են լինելու ներողություն խնդրել ինձանից»,-նշեց Էդուարդ Բաբայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել