
Երևանի ավագանու նիստում այսօր ԲՀԿ խմբակցության քվեարկություններին ծանոթանալով` հիշեցի Լենինի հայտնի բնութագրումը` տրված Լև Տրոցկուն` политическая проститутка... Եվ այս քվեարկությունների ֆոնին ինձ համար ընդգծվեց ու կարևորվեց մի հանգամանք. պետք չէ երբեք հավատալ այն քաղաքական ուժին, եթե, իհարկե, ԲՀԿ-ին կարելի է քաղաքական ուժ համարել, ով արդեն վարժվել է ծախվելուն և ամեն անգամ իշխանությանը տրվելիս մեծագույն հաճույք է ստանում... Պարզապես մեղք են այն բոլոր միամիտները, ովքեր հավատում են և խաբվում... ԲՀԿ-ն հաստատեց դասական անդեմության ֆենոմենը և ապացուցեց, որ գլխավորապես փողի վրա հենվող մարդկանց խումբը չի կարող լինել ժողովրդի շահերի արտահայտիչը... Ի վերջո, եթե մի խմբակցության կազմում ընդգրված են կրիմինալ դեմքեր, եթե առաջին համարը Վայոց Ձորի նախկին մարզպետ Բագրատյանն է, ապա անգամ լավ է, որ այս խմբակցությունը ժողովրդի հետ չէ...