Բարե՛ւ, Երեւան...

Այսօր, «Բարեւ, Երեւան» խմբակցության իմ ընկերների հետ մասնակցեցի քաղաքամայր Երեւանի ավագանու անդրանիկ նիստին... Ասեմ, որ պատկերն այնպիսին էր, ինչպիսին որ պատկերացնում էի, միանմանություն, միակամություն, միատեսակություն, միաքվեարկություն, ավագանու անդամների մեծ մասին չէի/չեմ ճանաչում, նրանք առաջին օրը իմ աչքերին տարբերվում էին փոխկապների ու պիջակների գույներով...

Հուսանք, որ հաջորդ նիստերին ավագանու ԲՀԿ անդամները այսօրվա քվեարկության նման միաձայն չեն քվեարկի ՀՀԿ առաջարկություններին (ես իմ ասածին չհավատացի)... Հակառակ դեպքում ԲՀԿ ԱԺ մի քանի պատգամավոր խայտառակ կլինեն, ովքեր խոսք էին տալիս, որ այս ավագանին այլ է լինելու, եւ հավատացնում էին, որ դեռ կտեսնենք՝ ով ով է լինելու... Ես ցանկանում եմ, որ հանրությունը ոչ միայն ԲՀԿ-ից, այլեւ ՀՀԿ-ից նույնպես լսի ողջամիտ առաջարկներ ու քվեարկություններ...

Հուսալը հանցագործություն չի, դարձյալ սպասենք ժամանակի իմաստուն դատավարությանը, եւ ամեն ինչ պարզ կլինի...

Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, լինելով ավագանու անդամ, հայտնում եմ իմ լիազորությունների շրջանակներում ձեզ ծառայելու պատրաստակամությունը, շատ դեպքերում նաեւ այդ շրջանակներից դուրս:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը եւ նրա հպարտ ու չկոտրվող քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել