
Shamshyan.com կայքն իր ընթերցողներին է ներկայացնում «Զվարթնոց» օդանավակայանի տանիքի պոկվել-ընկնելու բացառիկ կադրերը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ քամու հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանի VIP կոչվող հատվածի տանիքը պոկվել և ընկել էր մեծ թվով ավտոմեքենաների վրա:
Դեպքի վայր էին ժամանում նաև Երևանի շտապ օգնության, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները:
Վնասված մեքենաների թիվն անցնում էր մոտավորապես 30-ը: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ նշված շենքը և հարակից տարածքները «Ռոսգոստրախ» ընկերության կողմից ապահովագրված են, և փոխհատուցումը կատարվելու է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/QwIkHd4Iv9.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել