Կառլ Լագերֆելդը կամուսնանա սեփական կատվի հետԱշխարհահռչակ դիզայներ Կառլ Լագերֆելդը հայտարարել է այն մասին, որ ցանկանում է ամուսնանալ իր սեփական կատվի հետ: 79-ամյա գերմանացի մոդելյերի կենդանու անունը Շուպետ է, կատուն բառի բուն իմաստով շքեղության մեջ է լողում՝ ապրելով տիրոջից ոչ պակաս բոհեմական կյանքով:

«METRO»-ի փոխանցմամբ՝ կատուն երեք սեփական ծառա ունի, իսկ սնունդն ընդունում է միայն թանկարժեք սպասքից: Շուպետն իր անձնական թվիթերում, որտեղ գրանցված է 30 հազար մարդ, ստորագրում է որպես Շուպետ Լագերֆելդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել