Երկու լավ լուր` «ուիքենեդին» զուգահեռ ու «արագով» դուրս եմ գալիս ՖԲ-ից, զի հենց նոր կարդացի, որ ամուսնալուծությունների ու սկանդալների պատճառը հենց ՖԲ-ն է:
Եւ ուրեմն`լավ լուր առաջին:
ա)Ադրբեջանը պատրաստ է Հայաստանին գազ տալ: էժան:
Ի՞նչ է սա: Ադրբեջանական կո՞ւտ` ռուսական սեղանին:
Հանա՞ք` թրքաբարո. ազգայնական լեզվով ասած էլի:
Թե՞...
Զի «մույս»` մյուս կողմից էլ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարը ասել է, որ Քերրին շատ է ուզում Ղարաբաղյան հարցում եզրեր, լուծումներ գտնել:
Ընդորում, չմոռանանք, որ նույն Մորինինգսթարը` մինչեւ Ադրբեջանում դեսպան լինելը զբաղվում էր էնեգետիկ հարցերի կուրացիայով եւ ահագին տղա էր:
Մեթը` Բրայզան, իր հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ լինելու իր ողջ ընթացքում էլ ասում էր` պետք է ամեն ինչ անել դիվերսիֆիկացնելու հայկական էներգետիկ դաշտը, գտնել ալտերնատիվ ռեսուրսներ:
Համենայնդեպս, շատ հետաքրքիր առաջարկ է մեզ արվել Ադրբեջանից:
Հենց միայն Ռուսաստանի «մայրիկը լացացնելու առումով»` Ամերիկայից:
Զի աչքիս Ռուսաստանը չթողեց, որ Ալիեւ-Սարգսյան հանդիպում լինի, Քերրին Ղարաբաղի հարցը «լուծի»...
Իսկ եթե էս ադրբեջանցիք հանաքչի մեռնում են ու որ գազ տան մեզ, ապա հաջորդ օրն էլ կպայթեցնեն իրենց տված գազատարը... Իրենց ասեք` մենք էլ իրենց Բաքու-Ջեյհանը կպայթեցնենք... Ընկեր Վահանը միշտ պատրաստ է դրան:
բ)Ըստեե՜ղ բոլորդ` պատրաստ. կարեւոր բան տիմ ասիլ... էս հարցում էլ մենք, փաստորեն, «ծալած» ունենք էդ Ռուսաստանին:
Մեր ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահները... ոչ միայն չեն ամուսնալուծվել երբեւէ (թու-թու-թու), նույնիսկ նրանց Կաբաեւաների մասին խոսք չի գնացել... (որեւէ մեկդ տեղյա՞կ է, գրեք` իմանանք.ճ):
Ինչ լավ ա չէ՞:
-Ի՞նչն ա լավ: Փաստորեն, էդ հարցում էլ բանի պետք չեն. մի Կաբաեւան ի՞նչ ա... Ափսոսել են՝ պահեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել