
Երեք ամիս առաջ Սիդնեյում բացվել է, թերեւս, ամենաանսովոր սրճարանը աշխարհում: Նրա այցելուները կարող են մոռանալ կանխիկ դրամի եւ քարտերի մասին: Սուրճի եւ կերած կրուասանի համար կարելի է վճարել շատ արտասովոր արժույթով...
The Metro St James cafe Sydney սրճարանը զարդարված է ֆրանսիական ոճով, այս ամիս սկսել է յուրօրինակ ու ռոմանտիկ պրոմո-ակցիա՝ առաջարկելով իր այցելուներին վճարել կերած ու խմածի համար շատ յուրօրինակ ձեւով: Հաճախորդները այցելելով սրճարան մի կոնկրետ ժամանակ (9 - ից մինչեւ 11 - ը), կարող են վճարել հաշիվը միմյանց համբուրելով.
«Մենք այս աշխարհ ենք վերադարձնում ռոմանտիկան: Այցելեք մեր սրճարան Ձեր մյուս կեսի հետ. 9 - ից մինչեւ 11 - ը հունիսին եւ զարմացրեք մեզ ձեր համբույրով, երբ դուք սուրճ կպատվիրեք: Մենք ձեր գումարի կարիքը չունենք, միայն ձեր համբույրը», - ասվում է Metro St James սրճարանի Facebook իր էջում` https://www.facebook.com/pages/Metro-St-James/ հրապարակված ստատուսում:
«Կարո՞ղ եմ գալ եւ համբուրել ֆրանսիական առոգանությամբ այդ սիրունիկ մատուցողուհուն» - հարցնում է մեկնաբանողներից մեկը: Սրճարանի ադմինիստրացիան առայժմ ոչ մի կերպ չի պատասխանել այդ հարցին: