Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններն ակտիվացել են։ Հարցի կարգավորումը Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեռնտու չէ ՀՀ-ին ու Արցախին․ տարածքների վերադարձն ու ադրբեջանցի փախստականների վերադարձը՝ թե՛ 7 շրջաններ, թե՛ նախկին ԼՂԻՄ տարածք, կործանարար է:

Արցախը կենսունակ պետություն է միայն այսօրվա սահմաններով` 12.000 քմ, ԼՂԻՄ-ի սահմաններին վերադարձն Արցախը դարձնելու է խոցելի` ռազմական, տնտեսական, ժողովրդագրական առումներով, և այն վերածվելու է failed state-ի:

Ադրբեջանին 7 շրջանների վերադարձն Արցախը` ԼՂԻՄ սահմաններով, շրջապատելու է թուրքական օղակով կամ ադրբեջանական գյուղերով ու քաղաքներով:

Կիսաանկլավային վիճակում, անգամ Լաչինի միջանցքի առկայության պարագայում Արցախը ռազմական առումով լինելու է խոցելի չորս ուղղություններց էլ։ Շփման գիծը երկարում է, ռազմավարական բարձրունքներում կանգնած են լինելու ադրբեջանցիները, այսինքն՝ տեղի է ունենալու այն, ինչ 90-ականների սկզբներին Արցախում․ Ստեփանակերտը, Շուշին, մյուս քաղաքներն ու գյուղերը հայտնվելու են ուղիղ հարվածի տակ` տեղի բնակչությանը ստիպելով արտագաղթել:

Ադրբեջանի վերջնական նպատակն է  կառուցել Մեծ Ադրբեջան`Արցախը հայաթափելով, գրավելով Սյունիքը` Նախիջևանով միանալ Թուրքիան: Ապագայում Մեծ Ադրբեջանի մեջ պետք է մտնեն Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլին` Բորչալուն, Ջավախքի հայաթափումից հետո թուրք-մեսխեթցիների վերադարձի շնորհիվ Ադրբեջանը, ՀՀ-ն հյուսիսից շրջափակելով ադրբեջանական, թյուրքական օղակով, միանալու է Թուրքիային նաև ՀՀ-ի հյուսիսով:

Չմոռանանք, որ Բաքուն տարածքային հավակնությունների ունի Իրանի հյուսիսի նկատմամբ։ Քարտեզին ուշադիր նայելով հասկանում ենք, որ ՀՀ-ն Մեծ Ադրբեջանի կառուցման դեպքում հյուսիսից ու հարավից շրջապատվելու է ադրբեջանցիներով պանթուրքիստական ծրագրերի շրջանակներում:

Ադրբեջանն, իրականացնելով հայերի ցեղասպանություն Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, «Կոլցո» օպերացիայի շնորհիվ դատարկելով Գետաշենն ու Շահումյանը, հայաթափել է Ադրբեջանն ու հասել Լեռնային Ղարաբաղին, որտեղ հայությունն ինքնակազմակերպվել է և հետ շպրտել ադրբեջանական գորշ գայլերին:
Արցախը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից` Դաշտային Ղարաբաղ, Հյուսիսային Արցախ, ի՞նչ 7 շրջանների՝ Ադրբեջանին վերադարձի մասին կարող է խոսք գնալ:

Իսկ ո՞ւր պետք է վերադառնա կես միլիոնից ավել ադրբեջանահայությունը` Բաքո՞ւ, Սումգայի՞թ, Կիրովաբա՞դ․ դա աբսուրդ է:

Հայ փախստականների հարցը չի քննարկվում բանակցություններին, խոսվում է միայն ադրբեջանցի փախստականների մասին, որոնց Ադրբեջանը պահում է հանրակացարաններում որպես դեմոգրաֆիկ ռումբ Արցախի դեմ․ նրանք վերադառնալու են ու մի քանի տարի անց դառնան մեծամասնություն անգամ նախկին ԼՂԻՄ սահմաններում:

Չմոռանանք, որ բազմաթիվ ադրբեջանական գյուղեր կային նաև ԼՂԻՄ-ում` Շուշիի թաղամասերից մեկը և այլն: Ստեփանակերտը շրջապատված էր ադրբեջանական գյուղերով մինչև 1991թ.-ը և գտնվում էր օղակի մեջ (Կրկժան և այլն, որոնք վերածվել էին ռազմական հենակետերի):

Ադրբեջանին տարածքային ոչ մի զիջում անել չի կարելի, Ադրբեջանի համար անգամ 7 շրջանները միայն ժամանակավոր լուծում են․ նրանք գնալու են Արցախի ու ՀՀ-ի հայաթափմանն ու բնաջնջմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել