Կարդացի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի պարզաբանումը՝ կապված սկանդալային «Խտրականության դեմ» օրենքի հետ: Ինչպես և շատերը, ես ևս անհանգստություններ ունեի, որ այս օրենքով փորձում են ինչ-որ հավելյալ արտոնություններ տալ սեռական փոքրամասնություններին, ընդհուպ՝ միասեռ ամուսնությունների օրինականացում:
Պետք է խոստովանեմ, որ կարդալով ՄԻՊ-ի պարզաբանումները՝ անհանգստություններս ոչ միայն չանհետացան, այլև ավելի խորացան, որովհետև Կարեն Անդրեասյանը հմուտ խուսանավել է՝ հարցին կոնկրետ պատասխանելու հարցում, բայց ըստ էության ոչ մի կոնկրետ բան չի ասել. ո՛չ «Հա», ո՛չ էլ «Չէ»:
Ինձ հատկապես անհանգստացնում ա նրա հետևյալ ձևակերպումը.

Օրենքի նախագիծը նախատեսում է կյանքի, աշխատանքի, անվտանգության և առողջության պաշտպանության ապահովումը կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչների, ընչազուրկների և բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր հայտնվում են ծայրահեղ խոցելի վիճակում գործատուների կամ պետական մարմինների խտրական և անօրինական գործողությունների պատճառով:

Հատկապես այս հատվածը. բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր հայտնվում են ծայրահեղ խոցելի վիճակում գործատուների կամ պետական մարմինների խտրական և անօրինական գործողությունների պատճառով:

Քանի որ նույն կոմայգիստները էլի քաղաքացի են, իսկ ԶԱԳՍ-ը՝ պետական մարմին, որը հաստատ խտրական կմոտենա, եթե երկու հատ տենց թիթեռնիկ գնան պսակվելու...

Ասածս ի՞նչ ա. կարծում եմ, որ ՄԻՊ-ը պետք է կոնկրետ հայտարարությունով հանդես գա ու տա հստակ պատասխան հետևյալ հարցին.

ԿՈՆԿՐԵՏ սեռական փոքրամասնությունների համար ի՞նչ է նախատեսում այս օրինագիծը, ի՞նչ նոր իրավունքներ է ստանալու ՀՀ քաղաքացիների ԿՈՆԿՐԵՏ այս խումբը ու ստանալո՞ւ է արդյոք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել