«Հրապարակ» թերթը գրում է, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված արյունալի դեպքի առավոտյան բոլոր մարզպետերը գնացել են Գորիս՝ Սուրիկ Խաչատրյանին «մարդկայնորեն աջակցելու»։ «Արմեն Գևորգյանից Սուրիկ Խաչատրյանն ամենաշատն էր շնորհակալ, ասում էր՝ տղավարի կանգնել է կողքս»։ Թերթը հիշեցնում է. երբ 2008-ին անչափահաս երեխայի ծեծելու առնչությամբ Տիգրան Սարգսյանը ծառայողական քննություն էր նշանակել Խաչատրյանի նկատմամբ, Արմեն Գևորգյանը կրկին «տղավարի» «մարզպետի կողքին էր կանգնել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել