
Պատմությունը լսել է հորեղբայրս, 70-ական թվականներին մեր գյուղի մի տատիկից:
Ուրեմն Լեռնահայաստանի կռիվների ժամանակ մեր գյուղում` Արծվանիկում, Նժդեհի տղաները մի հոգու բռնած են լինում, բոլշևիկ լինելու կասկածանքով: Էս տատիկը պատմում է էդ դեպքերի մասին:
- Ատա, պա Նժդեհը դայուն հունց ա պեց թողա՞:
- Դե Նժդեհեն տղերքը դայուն փռնած ըն լա, թա բոլշևիկ ա: Մինա մի քանի օր հետո Նժդեհը եկալ ա Ըրցվանեգ: Սաղ գյուղացիք տուս ըն լա եկած տսնալի: Ինքն ա` մաքուր շորերավ, պընդ մի մարդ, ծիանը յրան նստած: Մոտիկացալ ըմ ասալ. «Սպարապետ մի պեն խնդրի՞մ» Նժդեհը ծիանը յրան նստած կռացալ ա: Ասալ ըմ. «Սպարապետ, մըր խըխեն փռնած ըն, իբր թա բոլշևիկ ա: Այ բալամ, նա վըչ դպրոց ա քեցած, վըչ կիրել ա գյուդում: Նա հինչ ա գյուդում բոլշևիկը հինչ ա, դաշնակը հինչ ա: Պեց թող թո քինի, մատաղ նիմ»: Նժդեհը կլոխը պըրցրըցրալ ա, ասա. «Այստե՛ղ բերեք կալանավորին»: Դայուն պերալ ըն: Նժդեհը կռացալ ա, դայուն անջուկեն երկու պեն ասա, հետո պըրցրացա, թա. «Բա՛ց թողեք կալանավորին»: Տի դայուն պեց ըն թողա:
- Ատա, պա Նժդեհը դայուն անջուկեն հինչ ա ասա՞:
- Բալա գյուդում չըմ, բայց դային էդ օրը վըր գյուղան քեցալ ա, մինչև մեհենգ եկած չի:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/06/blog-post_5880.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել