Սովորաբար եվրոպական եւ ոչ եվրոպական երկրներում նման իրավիճակներում ազգային հավաքականների մարզիչները անկասկած հրաժարականի դիմում են ներկայացնում, եւ ֆուտբոլի ֆեդերացիան այն ընդունում է ու փորձում ավելի լավ մարզիչ գտնել հավաքականի համար: Բայց ոչ Հայաստանում, նույնիսկ ֆուտբոլում անհատի շահերը վեր են դասվում: Կարծում եմ` ոչ ոք իրավունք չունի եւ չի էլ կարող քննադատել կամ պարտության մեջ մեղադրել մեր ֆուտբոլիստներին: Եվ իրականում նրանց մեղքը քիչ է այս հարցում: Խնդիրը մարտավարական է, ավելի ճիշտ՝ հավաքականի մարզիչ եւ ՀՖՖ հարաբերություններում է թաքնված: Այնպես որ, մենք շարունակելու ենք երկրպագել մեր ֆուտբոլիստներին եւ ուրախանալ նրանց ակումբային ելույթներով, իսկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին, եթե այսպես շարունակվի, արդեն անհամեմատ քիչ թվով երկրպագուներ ներկա կգտնվեն, ինչի ապացույցը այսօրվա հանդիպման իրացված տոմսերի քանակն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել