Հղիությունը թանկ է արժեցել Քիմ Քարդաշյանի համար: Ընտանեկան ռեալիթի-շոուի աստղի վրա անհամար քննադատություն է թափվել՝ շատ ազատ հագնվելու, շատ գիրանալու և այլ պատճառներով: Դրա հետ մեկտեղ, եթե հավատանք լուրերին, նրա և Քանյե Ուեսթի հարաբերություններն արդեն հասցրել են հիմնովին վատանալ: 

Ահա քանդակագործ Դենիել Էդվարդսին էլ է թվացել, որ բացասական երևույթները Քիմ Քարդաշյանի կյանքում արդեն չափազանց շատ են, և նա որոշել է ուղղել իրավիճակը: Էդվարդսի նոր աշխատանքներից մեկը Քիմ Քարդաշյանի արձանն է, որտեղ նա արդեն բավականին մեծ փոր ունի և առանց ձեռքերի է: 

«Ինձ ոգեշնչում է Քիմ Քարդաշյանի գեղեցկությունը, և տխրեցնում է մամուլը, որը չափազանց բացասական է գրում նրա քաշի ավելացման մասին: Նման քննադատությունն անցնում է բոլոր սահմանները»,- ասել է քանդակագործը Sky News-ին տված հարցազրույցում: 

Ինչպես վստահեցնում է Էդվարդսը, արձանի փորը հաջողություն բերելու հրաշագործ հատկություն ունի, հարկավոր է միայն այն… շոյել: Դա կարող են ստուգել Լոս Անջելեսի LAB ART սրահում կայանալիք ցուցահանդեսի այցելուները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել