ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը սկսվել է 1 ժամ շուտ` ժամը 19-ին, և բավական օպերատիվ կերպով ավարտվել է: ՀՀԿ ԳՄ նիստերը սովորաբար սկսվում են ժամը 20-ին:
«Առաջին լրատվականին» հասած տեղեկություններով` ՀՀԿ ԳՄ-ականների շտապողականությունը կապված է եղել Հայաստան-Մալթա ֆուտբոլային խաղի հետ:
Ինչպես հայտնի է` ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը խոսել է Գորիսի արյունալի միջադեպի և Սյունիքի մարզպետի հրաժարականի մասին:
ԳՄ նիստն ավարտելուց ու հայ ազգի խնդիրներին «լուծում» տալուց հետո ՀՀԿ-ականները շենքի հետնամուտքից շտապել են ստադիոն` ֆուտբոլ դիտելու` ՀՀԿ գրասենյակի բակում ոստիկանների հետ թողնելով պետական կարիքների պատճառով տները կորցրած բնակիչներին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_politics_189819.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



