ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՐԱԶ ՕԶԲԻԼԻԶ, ՄԱՐԿՈՍ, ԱՐԹՈՒՐ ՍԱՐԿԻՍՈՎ, դուք հիանալի ֆուտբոլիստենր եք, արժանի եք խաղալ աշխարհի լավագույն ակումբներում և փայլուն ապագա ունեք: Այն, որ Հայաստանի ազգային հավաքականը ԽԱՅՏԱՌԱԿ պարտություններ է կրում, ձեր մեղքի բաժինը քիչ է, ի՞նչ անեք դուք, երբ Հայաստանում ֆուտբոլը մեկ կամ երկու մարդու ձեռքում է, ի՞նչ անեք դուք, երբ Վարդան Մինասյանի նման մեկն է ձեր մարզիչը, ու նա կմնա մարզիչ, քանզի անձնական լավ հարաբերություններ ունի նրա հետ, ում հետ որ պետք է ունենալ ֆուտբոլում առաջ գնալու համար, ի՞նչ անեք դուք, երբ ֆուտբոլից չհասկացողներն են ֆուտբոլային քաղաքականություն վարում: Մի խոսքով` տղեք ջան, դրսում առաջ գնացեք, մենք կշարունակենք դիտել ձեր խաղերն ու անկեղծորեն ուրախանալ ազգովի: Ի՞նչ անենք, մեր ազգի ճակատագիրն է սա, երբ բնական ոչինչ չկա, երբ չկա բնական զարգացում, քանզի անհատներն ավելի ուժեղ են, ՆԵՐՈՂ ԵՂԵՔ: Այլևս ուժ չունեմ շարունակել դիտել Հայաստանի հավաքականի խաղերը, այլևս ուժ չունեմ հերթական անգամ խորը հիասթափություն ապրելու: Թող ինձ ների հայկական ֆուտբոլը, բայց քանի դեռ դաշտում կան Վարդան Մինասյանն ու նրան հովանավորողը, հավաքականի խաղերն այլևս չեմ դիտելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել