Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Ռաֆայելյանը, վարելով Toyota Corolla մակնիշի 22 ՏԼ 179 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, և վթարի վայր են ժամանել Երևանի Ճանպարհային ոստիկանության աշխատակիցները։

Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Հետաքննիչի հանձնարարականով, վարորդը տեղափոխվում է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել