Այն, որ Յուրի Վարդանյանը շատ, վատ առումով, ադիոզ կերպով է սկսելու իր կառավարումը, պարզ էր ի սկզբանե: Բայց որ կսկսվի նման խայտառակ պաշտոնանկությամբ, չէր հավատում ոչ ոք:
Յուրի Վարդանյան, ավելի լավ չէ՞ր՝ անկեղծորեն ասեիր, որ չես ուզում աշխատել Վահե Էլոյանի հետ, որովհետև ամբիցիաներդ թույլ չեն տալիս, մի բան կմտածեին մարդիկ ու էդպես սևերես ու խայտառակ դուրս չէիր գա, քան տենց խայտառակվեցար:
Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել: Էս Յուրի Վարդանյանս գնացել է Կառավարության նիստ ու ասել, որ իր աշխատակազմի ղեկավարը դիմում ա գրել ու ուզում ա դուրս գա աշխատանքից: Աշխատակամզի ղեկավարին, բնականաբար, ազատում են աշխատանքիւց:
Իսկ հետո պարզվում ա, որ ոչ մի դիմում էլ չի եղել, որ դա ընդամենը Յուրի Վարդանյանի ֆանտազիան ա ու մտացած սցենարը: Ավելին, աշխատակազմի ղեկավարը նաև պաշտպանված է քաղծառայության մասին օրենքով, այսինքն՝ նրան աշխատանքից կարող են ազատել սեփական դիմումի համաձայն, մահվան դեպքում, քաղաքացիությունը կորցնելու դեպքում կամ էլ եթե արժանացել է երկու նկատողութան: Այլ կերպ ասած՝ Յուրի Վարդանյանը խաբել է, ստել է մի ամբողջ Կառավարությանը:
Հիմա էս ամեն ինչը խայտառակությունից բացի էլ ի՞նչ կարելի է որակել, ու նույնիսկ չգիտես էլ՝ ում խայտառակությունն ա, Յուրի Վարդանյանի՞, թե՞ Կառավարության: Նախարարին հարիր չէ նման ստարտով սկսել իր աշխատանքը: Հասկացանք, որ կա կանխակալ մոտեցում, որոշ անձանց նկատմամբ անձնական վերաբերմունք, բայց գոնե նախարարը պետք է գործի այնպես, որ իր անտրամաբանական քայլերով վնասի միայն իր վարկանիշին, այլ ոչ մի ամբողջ Կառավարությանը: 
Էստեղ են ասել՝ իբր վարչապետի դարդ ու ցավը քիչ էր, մի հատ էլ Յուրի Վարդանյան վերևից (ամենավերևից) ընկավ գլխին:
Էլ չենք էլ ուզում խոսել այն մասին, որ այս մարդը նախկին ծայրահեղ ընդդիմադիր էր, որ հետո դառավ ներկայիս ծայրահեղ իշխանական, քանի որ էդ մասին շատ է խոսվել: Ուղղակի մեզ մոտ դա այնքան հաճախ պատահող երևույթ է, որ մարդկանց նույնիսկ չի էլ զարմացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել