ՀԾԿՀ գնահատականը. Հասարակական տրանսպորտի գինը կբարձրանա 5 տոկոսով

Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ՀԾԿՀ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ գազի թանկացումը հասարակական տրանսպորտի գների վրա կանդրադառնա 5 տոկոսի սահմաններում միայն, այլ ոչ թե մի քանի անգամ, ինչպես կարծում են շատերը: «Իսկ թե ինչու է ավելի բարձր գնի մասին խոսվում, խնդրում եմ մեզ հետ չկապել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այսօր սահմանեց գազի սակագինը: Քաղաքացիները 1 խմ դիմաց կվճարեն 156 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել