«Միսս Հայաստան-2003» և «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանը, ով նշանադրվել է ապրիլ ամսին, արդեն պատրաստվում է օգոստոսին կայանալիք հարսանիքին:  ArmStar.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց ամուսնական արարողությունը և դրան հետևող միջոցառումը շատ գեղեցիկ է լինելու: Ներկայում նա ընտրում է հարսանեկան զգեստը:

Ի դեպ Լուսինեն և Արթուրը նոր են վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ անցկացրել են հիանալի ժամանակ. եղել են Նյու Յորքում, Վաշինգտոնում և Մայամիում: Ինչպես նշեց գեղեցկուհին, նա շատ երջանիկ է և, բացի ամուսնական պատրաստություններից, զբաղված է նաև նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներով: Թե ինչ ֆիլմում է նա նկարահանվում և ինչ կերպար է մարմնավորում, Լուսինեն մեզ կպատմի ավելի ուշ: 

ArmStar.am-ը ներկայացնում է Լուսինեի և Արթուրի նշանադրությունից և ԱՄՆ ուղևորությունից բացառիկ լուսանկարներ:

 

 Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել