
![]() |
ՀՀ կրթության և գիտության նախարար |
Առաջին լավ լուրը վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ազգային անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի ապագայի մասին բարձրաձայնած գնահատականներին ի արձագանք ադրբեջանական ԱԳՆ-ի պատասխանին:
Իհարկե, խոստովանենք, որ աշխարհին Քրիստոփոր Կոլումբոս, Լեոնարդո դա Վինչի և Զեյնաբ Խանլարովա տված ազգի դիվանագետները մեկ-երկու օր տևած ցավերից հետո կարող էին ավելի հետաքրքիր և ինտելեկտուալ արգասիք երկնել:
Ինչևէ, մնում է փաստել, որ Ադրբեջանի հումքային ռեսուրսները, չնայած հասունացող ճգնաժամի, համեմատական ավելի հարուստ են, քան իրենց ԱԳՆ-ի ինտելեկտուալ պոտենցիալը:
Իսկ երկրորդ ավելի լավ լուրն այն է, որ Մեհրիբան Ալիևան ընտրվել է «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ:
Անկեղծ չգիտեմ՝ ՀՀԿ-ի փոխնախագահներից ով կհայտնվի իր հետ միևնույն խաղատախտակին, բայց բոլոր դեպքերում, երևի գեղեցիկը կփրկի Ադրբեջանը: