
Ու ով ինչ ուզում է ասի, ես խիստ կասկածում եմ, որ եթե չլինեին Ֆեյսբուքն ու առհասարակ համացանցային ակտիվ զանգվածի նման արձագանքը, Լիցկային ինչ-որ բան կանեին: Ինչ որ չեմ պատկերացնում, որ «Հայլուրով» ցասումնալից ռեպորտաժներ անեին, ռադիոներից մի երկու բան կտային, դե թերթերն էլ կգրեին, բայց էդ սաղ ԶԼՄ-ների ամենամեծ թերությունը հետադարձ կապի բացակայությունն է, ինչպես նաև այն, որ մարդիկ ի զորու չեն տեսնել, թե քանի հոգի է կիսում կամ հակադրվում իրենց տեսակետին:
Այնպես որ, չնայած առկա բոլոր թերություններին ու թերացումներին, չնայած որ ամենևին էլ պետք չէ գերագնահատել ինչ-որ բանի դերը, սակայն սոցցանցերն ու բլոգոլորտը միանշանակորեն ունեն իրենց խիստ դրական ազդեցությունը ու թերևս միակ գործոնն են, որոնք գոնե ինչ-որ չափով սթափ են պահում իշխանություններին՝ ընտրություններից ընտրություն պոպուլիզմով զբաղվող ընդդիմություն ունենալու պարագայում: