Բաց նամակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին 

Հարգելի պարոն Գասպարյան 

Ցանկանում եմ հիշեցնել/տեղեկացնել, որ երբ սկսում էին տեղադրվել տեսախցիկներ, եթե չեմ սխալվում, ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ ճանապարհային տեսուչների քանակը կնվազի, կամ էլ կստեղծվի հատուկ գունդ, որը ուղղակի կհետևի կարգ ու կանոնին:  
Անցել է երկար ժամանակ, Երևանում շարունակվում են տեղադրվել տեսախցիկներ, բայց մի տարբերությամբ, որ տեսախցիկների ավելացման հետ մեկտեղ ավելանում է նաև ճանապարհային ոստիկանության տեսուչների քանակը: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ՝ ասեք՝ 
1. Արդյո՞ք որևէ օրնեսդրական ակտ է նախապատրաստվում՝ ոստիկանության տեսուչների գործառույթները փոփոխելու համար: 
2. Ինչքանո՞վ է ճիշտ՝ տեսախցիկների ավելացման հետ կապված ավելանում է տեսուչների քանակը: 

Մեկ էլ խնդրում եմ՝ ասեք՝ եթե ինչ-որ արտակարգ դեպքի ժամանակ հիվանդին հիվանդանոց հասցնելու ժամանակ քո խախտումները նկարահանում են, արդյո՞ք ոստիկանության կողմից ներվում են այդ խախտումները, թե՞ պետք է հիվանդի ծանր վիճակը արհամարհել և դանդաղ քշել: 
Կանխավ շնորհակալ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել