Շոպլիկությունն այնուամեայնիվ չփրկեց բռլյանԴի մեդալներ բերած սպորտի ու երիտասարդության փոխնախարար, ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Խաչատրյանին... Համենայն դեպս նա աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել, չնայած նրան, որ դեռ շաբաթներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ նոր նախարար է նշանակվելու Յուրիկ Վարդանյանը (ում այս մեՁն սպԱրցմեն-մտավորականը բավականին կոպիտ արտահայտություններով քննադատել էր Օլիմպիական խաղերի ժամանակ), մի հատ սենտիմենտալ ու սապոնառատ բաց նամակ էր տարածել, որտեղ իր անսահման հարգանքն ու պատկառանքն էր հայտնում Յուրիկ Վարդանյանի մասին ու վստահեցնում էր, որ ինքը՝ Սամվել Խաչատրյանը, պարզապես պետք է մնա փոխնախարար: Վերջում էլ հավելել էր, թե «Կեցցե Յուրի Վարդանյանը, կեցցե Գագիկ Ծառուկյանը եւ ամենակարեւորը` կեցցե երկրի նախագահը»: 
Հիմա զգացվում ա, որ ահագին նեղվել ա (դե ո՞վ լիներ իրա տեղը՝ չէր նեղվի, Կամեյ ու Սեյֆգարդ օճառների գովազդի տեղը հիմա իրա նկարն են արդեն ուզում հեռարձակեն, իսկ իրան հանում են...), որովհետև լրագրողների հարցին, թե բա ինչի՞ եք դիմում գրել, պատասանել ա. «Լավ եմ արել՝ գրել եմ, չեմ ուզում՝ չեմ աշխատում»...
Առակը կցուցանե երկու բան. 
1. Մի վիրավորիր ուրիշին, որպեսզի քծնես քո հետևը կանգնածին:
2. Երբ քծնանքդ չի անցել ու կանգնել ես արածներիդ առջև, գոնե էդ ժամանակ պահիր քեզ արժանավայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել